Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Բուլղարիան՝ Եվրամիության նախագահող երկիր

Բուլղարիան՝ Եվրամիության նախագահող երկիր
04.01.2018 | 01:45

Հունվարի 1-ին ԵՄ նախագահությունը Էստոնիայից փոխանցվեց Բուլղարիային, որ ԵՄ-ին անդամագրվել է 2007-ին և բալկանյան առաջին պետությունն է, որ ստանձնում է ԵՄ նախագահությունը։ «Միավորված Եվրոպայի մասին խոսելիս մենք չպետք է մոռանանք, որ Արևմտյան Բալկանները հստակ եվրոպական հեռանկարի կարիք ունեն»` հայտարարել է նախագահությունը ստանձնած Բուլղարիան։

Դիտվել է՝ 2345

Մեկնաբանություններ